26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանը չի ցանկանում` նախկին ԽՍՀՄ տարածքի որեւէ երկիր մտնի ՆԱՏՕ եւ ԵՄ-ին ավելի մոտ լինի. քաղաքագետ

“Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության” վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն այս “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ չի բացառում, որ տարածաշրջանային զարգացումների պատճառով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ազդեցություն այնքան թուլանա, որ խումբը քանդվի: Նրա խոսքով` նման վտանգ կա:

Անդրադառնալով կողմերի միջեւ հանդիպումներին` Ս. Գրիգորյանը նշեց, որ դրանք պետք է լինեն:

“Ավելի լավ է անպտուղ հանդիպումներ, քան վտանգավոր լռություն”,- ասաց նա:

Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակից եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի դիմակայությունից` բանախսն ասաց, որ ՌԴ-ն ազատորեն հող է նախապատրաստում՝ ցանկացած պահի հետխորհրդային տարածք զորք մտցնելու համար:

“Ռուսաստանը չի ցանկանում` նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկիր մտնի ՆԱՏՕ և ԵՄ-ին ավելի մոտ լինի: Ապագայում ՌԴ-ն կճանաչի Մերձդնեստրի անկախությունը: Սա են ցույց տալիս ՌԴ քաղաքականության վերջին տարիների զարգացումները”,- ասաց բանախոսը` հավելելով, որ Ռուսաստանը վճռական է տրամադրված, պետք է սպասենք նոր քայլերի  առաջին հերթին՝ Մերձդնեստրի ուղղությամբ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ