Հրայր Թովմասյանի ուղերձը
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը.
«Հարգելի հայրենակիցներ,
2019 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 23-րդ տարեդարձը: Մեծ հպարտությամբ արձանագրում ենք, որ հիմնադրման օրից ի վեր դատարանն իր ամենօրյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում իրավական պետության կառուցմանը, իրավունքի գերակայության խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Համոզված ենք, որ Սահմանադրության գերակայությունն ապահովելու՝ ժամանակակից ժողովրդավարական և իրավական պետությունների համար առանցքային գործառույթի անշեղ կենսագործման համար, մի կողմից՝ Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնության երաշխավորումը, մյուս կողմից՝ իրավունքի նոր զարգացումների հաշվառումը, սկզբունքայնությունը և անաչառությունն առօրեական և ինքնին ենթադրվող իրողություններ դարձնելը կարող են էականորեն նպաստել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը և բարձրացնել պետությունում իրավական անվտանգության մակարդակը»: