Խաչիկյանի դատը հետաձգվեց /լրացված, վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը:
Դատարանը պիտի լսեր վկաներին: Սակայն դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանը ներկա չէ դատավարությանը, քանի որ վերջինս հիվանդ է եւ բուժվում է: Ըստ դատարան ուղարկված տեղեկանքի, վիրուսային հիվանդություն է, եւ երկար բուժում չի պահանջվի:
Հերթական նիստը նշանակվեց ապրիլի 23-ին:
Մանրամասները տեսանյութում