01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օրհներգը փոխելու թեմայով պարզապես փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել հրատապ թեմաներից

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀՀ օրհներգի  փոփոխության շուրջ բարձրացած աղմուկը այսօրվա թեմա չի համարում:

«Ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ սա ընդամենը մի թեմա է, որով փորձում են ուշադրությունը շեղել ավելի հրատապ թեմաներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հակոբյանը հետաքրքրական է համարում այն, որ իշխանության մեջ եղած ազդեցության խմբերը փորձում են այդ տեխնոլոգիան կիրառել.«Փաշինյանի թևը մի բան է գցում, մեկ ուրիշ թև, որոնք խնդիր ունեն ֆինանսական հոսքերին տիրություն անելու, այլ թեմա են գցում՝ սրելով ուշադրությունը: Մենք հիմա նման մի էտապի մեջ ենք,  երբ տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են օգտագործվում և տվյալ դեպքում կարծում եմ՝ օրհներգը այդ թեմաներից մեկն է  և ոչ վերջինը»:

Հիշեցնենք, որ համացանցում վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկման թեմա էր դարձել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ