23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որպեսզի էլի չասենք` ուշացանք

Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, բայց առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու ենք քննարկումների եւ հանրային լսումների շարք` կազմելու մեր համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզը։

Շնորհակալ եմ եւ գնահատում եմ, որ իմ հորդորով այսօր հացադուլը դադարեցրեցին դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը, որոնց առողջական վիճակը բավականին լուրջ էր։ Որպեսզի էլի չասենք` ուշացանք, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում Անդրանիկ Գեւորգյանի եւ Մուշեղ Պողոսյանի առողջական խնդիրների վրա։ Երկուսի վիճակն էլ վատ է, շատ վատ։

Լուրջ վերանայման կարիք ունի նաև լրագրող Արմենակ Դավթյանի, ինչպես նաև դատապարտյալ Սամվել Խաչատրյանի գործերը: Այս երկու գործերում բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան։ Սամվել Խաչատրյանի գործը, ըստ իս, սպիտակ թելերով է կապված:

Առաջիկա օրերին Մարդու իրավուքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրելու է արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին` այս եւ այն հարցերը, որոնց մասին ես լռեցի, քննարկելու եւ միասին լուծումներ գտնելու համար։ Հուսով եմ` միմյանց օգնելով, միասին կաշխատենք։ Հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ