07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Գերմանիայի կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունել է Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:

Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ:

Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները մեկնարկել են հունվարի 31-ին Քյոլնից:

Նշենք, որ այսօր Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այսօր ՀՀ վարչապետի հանդիպումներ կունենա նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի հետ:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ