30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեր հարցերը լուծելիս մի եղեք միայն հորիզոնական այլ ունեցեք ուղղահայաց մոտեցում

Աստվածաշունչը բացահայտում է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը բացահայտում է մարդու կեղծիքը (Օգոստինոս Երանելի)

Հարգիր նաև այլոց «սխալ» տեսակետը, որը քո կարծիքով սխալ է, բայց անձը հաստատվել է այդ տեսակետի մեջ` գուցե հիմնավոր պատճառով, կամ ճիշտ տեսակետին ծանոթ չլինելով:
Ցանկացած տեսակետի ճիշտն ու սխալը կարելի է ստուգել համաշխարհային ճշգրիտ ախտորոշման կենտրոնով` Աստվածաշնչով:

Մինչ քո մտքում, սրտում ձևավորվում են կարծիքներ և տեսակետներ, Աստված քեզ ստեղծելուց առաջ տվել է դրանց լուծումներն ու պատասխանները:

Ցանկացած տեսակետ, եթե անցնում է Աստվածաշնչի նեղ դռան միջով` ուրեմն ընդունելի է բոլոր մարդկանց համար, որովհետև այդ բոլոր մարդկանց Աստված է ստեղծել և գիտե նրանց սահմանափակության աստիճանը:
Հետևաբար որևէ մեկին մի ասա, թե քո տեսակետը սխալ է, այլ նրան բեր Աստվածաշնչից մի առակ, կամ մի օրինակ և հարցը տեղափոխիր Աստծո տիրույթ, որպեսզի մարդը քեզնից չնեղանա և զգա իր սխալվելու պատճառը:

– Դու սխալ ես,
– Ոչ դու ես սխալ.

Երրորդ քայլը նեղանալն է: Իսկ Աստված ասում է,- ձեր հարցերը լուծելիս մի եղեք միայն հորիզոնական այլ ունեցեք ուղղահայաց մոտեցում` մարդ – Աստված հարաբերություններում և վերև նայեք, որպեսզի ուղղություն ստանաք` ուղղություն տալիս:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ