«Միշտ բանակի կողքին ենք». Լեւոն Մնացականյանը նեղացած չէ /տեսանյութ/
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, նախկին Պ նախարար Լևոն Մնացականյանը այսօր՝ հունվարի 28-ին, եկել էր Եռաբլուր՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայորդիների հիշատակին:
Հիշեցնենք, Լևոն Մնացականյանը ազատվել էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի պաշտոնից և նշանակվել Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:
Մնացականյանը նեղացած չէ պաշտոնանկությունից. «Միշտ բանակի կողքին ենք: Եթե այս իշխանություններից նեղացած լինեի, այստեղ չէի լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ բավարար է համարում բանակում կատարվող փոփոխությունները:
Հարցին՝ արդյո՞ք իր համար հասականալի եղավ իր պաշտոնանկությունը, վերջինս պատասխանեց. «Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»:
Լևոն Մնացականյանը նաև ընդգծեց, որ գոհ է նոր պաշտոնից:
Մանրամասները՝ տեսանյութում: