28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեմ կարծում, որ արցախյան հիմնախնդիրն առաջիկա տարիներին հնարավոր է լուծել. Ալեքսանդր Իսկանդարյան

«Նման ոչ ֆորմալ հանդիպում վաղուց տեղի չէր ունեցել: Այն հատուկ չէր, ու կոնկրետ արդյունք չունենալն էլ բանակցային գործընթացին բնորոշ է: Իսկ խուճապը հայ հասարակության մեջ ու մամուլում՝ սովորական է ու հասկանալի, քանի որ այդպես են մոտենում բոլոր, հատկապես՝ արցախյան թեմային»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում  կա նոր իշխանություն, նոր  ղեկավար, ով պետք է շփման եզրեր գտնի:

Ինչ վերաբերում է խաղաղության մասին հաճախ հնչող կոչերին՝ քաղաքագետը նշեց.

«Չեմ կարծում, որ արցախյան հիմնախնդիրը լուծման ճանապարհին է, ավելին՝ չեմ կարծում, որ առաջիկա տարիներին հնարավոր է որևէ լուծում գտնել: Պարզապես հող պետք է նախապատրաստել ընդհանրապես խոսակցություն սկսելու մասին, ոչ թե՝ մի կողմից՝ կրակեն, մյուս կողմից՝ խոսեն, սա են փորձում անել: Իրավիճակը պետք է հանդարտվի, որ հետագայում կարողանան իրական բանակցություններ վարել: Սերժ Սարգսյանը  որևէ կերպ կարողանում էր շփվել Ալիևի հետ, քանի որ երկար տարիներ իշխանության ղեկին էր: Սա՝ ոչ միայն Ալիևի, այլև՝ Պուտինի ու մյուս երկրների ղեկավարների դեպքում: Հիմա տեսնում ենք, որ Փաշինյանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ»:

Խոսելով ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու մասին՝ քաղաքագետը նշեց, որ  կան  մի շարք հարցեր, որոնց ուշադրություն կդարձնեն: Դա կարող է լինել միացյալ ներքին շուկան, միասնական արժույթի անցնելը:

«ԵԱՏՄ-ն դինամիկ է, կարող են փոփոխություններ լինել: Կան նաև խնդիրներ՝ կապված սանկցիաների հետ»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ