06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աբրահամյանը կոմպրոմիսների պատրաստ մարդ է. Ալեքսանդր Արզումանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերլուծեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների և խոսեց արդեն նոր նշանակված վարչապետից սպասելիքների մասաին:

“ Անձի վերաբերյալ անակնկալ չեղավ, որովհետև հրաժարականի առաջին իսկ օրվանից շոշոփվել է Հովիկ Աբրահամյանի անունը: Հիմա մնում է սպասենք տեսնենք, թէ ինչի կբերի այս կառավարությունը: Ես կարծում եմ, որ համակարգի փոփոխություն է հարկավոր, ոչ թե վարչապետի”,-նկատեց Արզումանյանը:

Արզումանյանը ոչ իշխանական  քառյակի ձևավորման և պահանջների հետ չի կապում վարչապետի հրաժարականը. ”Ինչ որ պահի պիտի զոհաբերվեր վարչապետը, քանի որ նրա կառավարման վեց տարիների ընթացքում ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրվել”

Քաղաքական գործչի դիտարկմամբ. ”Մտնում ենք նոր փուլ, երբ արգելված է կաշառակերությունը, արգելված է կոռուպցիան, արգելված են մենաշնորհները: Հիմա տեսնենք այս արգելանքի պայմաններում ինչի  կհասնենք”:

Շարունակելով խոսքը պատգամավորը հիշեցրոց, որ .”Դէ ընդհանրապես քաղաքական գործչի փեշակն է մեծ-մեծ խոսելը ու խոստումներ տալը: Թող ժողովուրդը, այսինքն ընտրողը ինքը որոշի ընտրի տվյալ գործչին,  թե ոչ: Այս տարիներին մենք բազմաթիվ չիրականացած խոստումների ականատեսն ենք դարձել:

Վարչապետը հրաժարական տվեց Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից օրեր անց: Պարտադիր կուտակային կենսաթոշակի խնդիրը վերջնական լուծում պիտի ստանա միայն սեպտեմբերի 30-ին:

‘’Աբրահամյանը կոմպրոմիսների պատրաստ մարդ է, կուտակային կենսաթոշակների հետ կապված հնարավոր է Աբրահամյանը կայացնի ճիշտ տակտիկա, հնարավոր է և հակառակը’’,-հավելեց Ալեքսանդր Արզումանյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ