29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը Ծաղկաձորում է. ՀՀԿ-ից ներկայացուցիչներ չկան

Ծաղկաձորում մեկնարկել է ”Նոր տնտեսական քաղաքականություն խորագրով” ֆորումը, որի կազմակերպիչները ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն են: Նշենք, որ քննարկվում է ՀՀ տնտեսական ու սոցիալական զարգացման նոր ծրագիրը: 

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից ներկա են նաև պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ”Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ՀԱԿ անդամներ Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, հյուրեր արտերկրից:

Նշենք, որ օրակարգով նախատեսված է, որ ելույթ պիտի ունենա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, սակայն նա դեռևս այնտեղ չէ:

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց խմբակցությանը կամ կուսակցությանը հրավեր չի եղել: ”Դա անձնական հրավեր է եղել, եթե եղել է:

Եթե ինձ պխիտի հրավերեին, պիտի հրավիրեին կուսակցությանը, խմբակցությանը, ուղարկեին փաստաթղթեր, թե ինչ են քննարկելու, անհատական հավերներ են եղել”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ