08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մի շեղվեք եւ կարդացեք. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. “Երկու օր առաջ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը: Այդ փաստաթուղթը դրված է արդարադատության նախարարության կայքում: Բնական է, որ այսօր այդ թեմայով խոսողների 99 տոկոսը այդ 45 էջանոց տեքստը չի կարդացել:

Փոքր-ինչ ավելի տարօրինակ է, որ այդ մեկնաբանողները չեն կարդացել նաեւ փաստաթղթի վերնագիրը եւ կարծում են, որ խոսքը Սահմանադրության տեքստի մասին է, որն առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, եւ որը հենց հիմա պետք է քննարկել այդ տեսանկյունից՝ ընդունելով կամ մերժելով:

Այդ թյուրիմացության մեջ ընկնելով՝ ընդդիմադիրների մի մասը գալիս է այն եզրակացության, որ հայեցակարգի նախագծի հրապարակմամբ իշխանությանն ուզում է իրենց շեղել պայքարի բուն նպատակից, որն, ինչպես հայտնի է, անկախ Հայաստանի պատմության առնվազն 22 տարվա ընթացքում մեկն է եղել` նախագահի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունները:

Քանի որ այդպես մտածողները, միեւնույն է, չեն կարդա ոչ տեքստը, ոչ էլ նույնիսկ վերնագիրը, հիշեցնեմ, որ որեւէ մեկը չի պարտադրում նրանց քաղաքական քննարկումներ սկսել այս հայեցակարգի նախագծի վերաբերյալ, այնպես որ՝ նրանք ոչ մի պատճառ կամ առիթ չունեն շեղվելու իրենց հիմնական գործից”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ