25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամփոփվել են ցուցադրական զորավարժության արդյունքները

Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը:

Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն իր խոսքում փաստեց, որ զորավարժության արդյունքում ամրապնդվել են բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները: Նա ընդգծեց նաև, որ բոլոր բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում գործելու որպես զինվորական հոսպիտալներ և կատարել առաջադրված խնդիրները:

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էլ, մատնանշելով զորավարժության խնդիրներն ու առանձնահատկությունները և ընդհանուր առմամբ բավարար գնահատելով զորախաղի վերջնական արդյունքը,  ընդգծեց, որ բժշկական կենտրոնն ունակ է սահմանված ժամկետում բացազատվելու որպես թիկունքային հոսպիտալ` գործելով ՊՆ ենթակայության ներքո:  Միևնույն ժամանակ Միքայել Հարությունյանը վերհանեց զորավարժության ընթացքում արձանագրված բացթողումները:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով զորախաղին  ներգրավված անձնակազմին ակտիվ մասնակցության համար` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը փորձի փոխանակման տեսանկյունից կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը և հավաստիացրեց, որ զորավարժության խնդիրները կատարվել են բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ զորախաղի արդյունքում ձևավորվել է  միասնական մոդել` առաջիկայում այլ բուժհաստատություններում կիրառելու համար:

Եզրափակելով ելույթը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ երկու գերատեսչությունների` առողջապահության  և պաշտպանության նախարարությունների հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում կլուծվեն զորավարժության ընթացքում արձանագրված բոլոր բացթողումները: Այս առումով երկու ոլորտների պատասխանուների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ:

Հանդիպումը եզրափակվեց զորավարժությանը ներգրավված մասնակիցներին, պահեստազորի բուժծառության սպաներին պաշտպանության և առողջապահության նախարարների կողմից հերթական զիվորական կոչումներ և պատվոգրեր հանձնելու արարողությամբ:

Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության նպատակն էր ստուգել բուժհաստատության մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը` պատերազմական հնարավոր իրավիճակի դեպքում քաղաքացիական բուժհաստատությունները որպես զինվորական հոսպիտալներ բացազատելու և  ՊՆ ենթակայությանը հանձնելու նպատակով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ