Հետ է պահանջել գումարները. Հրապարակ
Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել:
Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական “կորուստները”՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից: Սակայն նա հղում արեց լրատվական ծառայությանը։ “Բոլոր հարցերը՝ Աշոտ Ահարոնյանին”,- ասաց ու անջատեց հեռախոսը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: