Քանի՞ պորտֆել կուզի ՀՅԴ-ն. Ժամանակ
Ինչպես հայտնի է, ՀՅԴ ու ԲՀԿ ղեկավարները երեկ գնացին նախագահական ու հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը հիմնականում ցանկացել է լսել նրանց պատկերացումներն ապագա վարչապետի մասին։ “Ժամանակ”-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում։ Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, թերեւս, ավելիի ակնկալիք ունի։
Սա է պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այդպես էլ չի մասնակցել քառյակի ղեկավարների հանդիպմանը։ Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ Սերժ Սարգսյանի կոնսուլտացիաներից հետո հանդիպել են ոչ իշխանական երեք ուժերի ղեկավարները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: