28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Դեռ երանի կտանք” /վիդեո/

”Նա շատ լավ ընտանիքի զավակ է, բայց կարելի էր շատ բաներ անել, որ Հասմիկ Պողոսյանը չարեց”,-գնահատելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի գործունեությունն, ասաց Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Henaran.am-ի հարցին պատասխանելով` չարենցագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ պետք է այս մասին խոսել` գնահատելով ոլորտը: ”Այ, մշակույթի նախարարը ղեկավարում է թատերական աշխարհը, ավելի ողբալի վիճակ կա՞, քան մեր թատրոնում, մարդ չի գնում, ներկայացումներն ի՞նչ են, ի՞նչի համար գնան, ո՞ւմ նայի, թատրոնը մեռած է:

Մեկը մյուսից պաշտոններ փոխանցելով չէ, արմատապես պետք է փոփոխություններ անել. կամ մասնագետներն են հոգնել իրենց տեղում, կամ ղեկավարությունն այն չէ”,-ասաց նա:

Չարենցագետը հարցնում է` ”ինչ գրքեր են հրապարակում, ու ինչն է պրոպագանդվում”:

Մեր դիտարկմանը, թե այս պաշտոնում շրջանառվում են նաև ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի, ինչպես նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի անունները, բանախոսները բացասական արձագանքեցին.

”Մենք երբեմն դժգոհում ենք եղածից, բայց մենք ընտրություն ենք կատարում ոչ թե լավի ու լավագույնի միջև, այլ վատի ու վատթարի: Հնարավոր է, որ այն անունները, որ այսօր քննադատում ենք, հետո երանի տանք”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ