Երեկոյան գալու եք չէ՞. Աշոտյանը խոստացավ /վիդեո/
Երևան քաղաքի բնակչուհի Ռուզաննա Բունիաթյանը, այսօր, Կառավարության հերթական նիստից հետո կարողացավ “բռնացնել” կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին:
Ռուզաննա Բունիաթյանի դուստրը միայնակ մայր է և մանկահասակ երեխա ունի: Նա դուրս է մնացել ուսումնարանից, վարձավճարից՝ 40 հազար դրամ պակաս մուծելու պատճառով: Մոր համոզմամբ այդ կրթությունը կօգներ աղջկան մասնագիտություն ստանալ, հետագայում նորմալ աշխատանք գտնելու և երեխային պահելու համար նաև:
“Երեկոյան գալու եք չէ՞: Ինձ չեք դիմել, հիմա ինձ եք դիմել՝ ես այդ հարցին լուծում կտամ”,-ասաց Արմեն Աշոտյանը նշելով , որ կխոսեն երեկոյան, հավանաբար ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ կամ հետո:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: