14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վլադիմիր Գասպարյանը ներում է Րաֆֆի Հովհաննիսյանին.news.am

 News.am-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից փորձել է պարզել թե ինչպես է վերաբերում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին ապրիլի 13-ին  Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքի ժամանակ   Վլադիմիր Գասպարյանը քմծիծաղ է տվել իր թիկունքում: 

 “Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու, չեղած բաներ հորինելով, կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից: Քրիստոնյան գիտի՝ աղոթքի համար չեն ապաշխարում, աղոթքո՛վ են ապաշխարում: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի կամ  այդպես չի ընկալում աղոթքը, ներում եմ նրան, որովհետեւ ներումն էլ մեր Տիրոջ պատվիրանն է: Ցավում ու ներում եմ այդ մարդուն, որն այսօր փորձում է վերահորինել դեպքերը, որին հարյուրավորներ են մասնակից եղել, հազարավորները՝ տեսել:

  Ներում եմ, որ վախեցել է իր իսկ ազնիվ արարքից, որ ես հոգեւոր սխրանք կկոչեի, եւ անհասկանալի շարժառիթներով  անվանարկում է ինքն իրեն եւ այն մարդկանց, որոնք աղոթում էին խաղաղության ու եղբայրության համար:

  Ներում եմ, որ փորձում է ինձ անվանարկել՝ քրիստոնյային անհարիր պահվածք վերագրելով: Ամեն ինչ մարդկանց ուշադիր եւ Աստծո ամենատես հայացքի տակ է կատարվել: Ուրեմն թող մարդիկ գնահատեն՝ որտեղ էր Ճշմարիտ Րաֆֆի Հովհաննիսյանը ու որտեղ է կեղծում:

  Իսկ Տերը թող գթա նրան, ու մեզ էլ դատի ըստ մեր արդարության”,-ասել է ոստիկանապետը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ