23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հավաքել են անունները ու նրանց արած արտահայտությունները

«Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԿ-ի իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը դուրս էր բերել մի շարք քաղաքական գործիչների ու հոգևորականների արտահայտություններ ու անուններ, ովքեր, ըստ իրենց, խտրականություն պարունակող արտահայտություններ ու ատելության խոսքեր են տարածում միասեռականների հասցեին․

«Ուսումնասիրության մեթոդաբանությունը եղել է առցանց տիրույթից, պաշտոնական կայքէջերից, ԶԼՄ-ներից և սոցցանցերից հանել այդ բոլոր արտահայտությունները, ուսումնասիրել, հավաքագրել, տարբերակել և վերլուծել։ Արդյունքում առանձնացվել են մի խումբ անձանց ատելության խոսքեր՝ պետական պաշտոնյանների, կրոնական կազմակերպության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, հասարակական միավորումների։ Առանձնացնենք դրանցից մի քանի ակնառու դեպքեր։ Պետական պաշտոնյաներից, որ կցանկանայի նշել, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած խոսքերը՝ խտրական վերաբերմունք պարունակող խոսքերը՝ «դուրս մղել համասեռամոլներին, երկրի անվտանգությանը սպառնացող ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը, մեր արժեհամակարգը կործանողներ, անճարներ, չգոյություն», կամ Էդուարդ Շարմազանովը՝ «համասեռամոլներ, համասեռամոլների քարոզ, համասեռամոլության քարոզն արգելող օրենք, հոգևոր մարտահրավերներ, ազգային արժեքների, ինքնության պահպանման լուրջ վտանգ»։

Ըստ միջազգային հետազոտությունների, կան տեսակետներ, որ քաղաքական գործիչները նման ատելության խոսքեր հնչեցնում են հանրային հետաքրքրություն առաջացնելու համար, կա՛մ քաղաքական հակառակորդներին հակադրվելու համար, կա՛մ ընտրողների շրջանում աջակցություն ստանալու համար։ Մենք գիտենք, որ ընտրողները սատարում են իրենց տեսակետները։ Անդրադառնանք կրոնական կազմակերպության ներկայացուցիչներին։ Մասնավորապես կուզենայի նշել Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևերականների, մասնավորապես Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ատելության խոսքերը՝ «սեռական սանձարձակություն, սոդոմականության ախտ, շնացողներ, մեղք, հոգևոր շեղում» կամ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքերը՝ «Մեղք, պղծություն»։ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանի խոսքերը՝ «մաքրել այլասերվածներից»»,-ասաց իրավաբանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ