07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի պարտքը կավելանա 500 մլն դոլարով

2019թ-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։ Այսպիսով, պետական պարտքը հաջորդ տարեվերջին կհատի 3,3 տրիլիոն դրամը՝ հասնելով ՀՆԱ-ի 49.8%-ի։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարությունը՝ «2019թ-ի փոխառությունների ծրագիր»-ը ներկայացնելիս։

Ինչպես նշել է ՖՆ Պետպարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը, նոր վարկերից ամենամեծը նախատեսվում է ստանալ Ռուսաստանի Դաշնությունից՝ 343 մլն դոլարի չափով, երկրորդ տեղում Ասիական զարգացման բանկն է՝ 53.1 մլն դոլարով, ապա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 50.4 մլն դոլարով, Զարգացման միջազգային ընկերակցությունը ՝ 9.7, Եվրոպական ներդրումային բանկը՝ 9.4, Գերմանական բանկը՝ 7.5, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 7.3, Ֆրանսիան՝ 3.3, Եվրասիական զարգացման բանկը՝ 3, Գյուղզարգացման միջազգային հիմնադրամը՝ 2.8, ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման հիմնադրամը՝ 0.2 մլն դոլարով։

Միջոցառման ավարտին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ կառավարությունն արտաքին պարտքի ավելացման շուրջ հնարավոր քննադատություններից չի վախենում։

«Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասել է Ջանջուղազյանը։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքն այսքանով չի սահմանափակվելու ու շարունակելու է աճել։ Միակ ելքն այն է, որ տնտեսությունն ավելի արագ աճի, քան արտաքին պարտքը։ 2019-ին կառավարության կանխատեսմամբ պարտք–ՀՆԱ ցուցանիշը չպիտի գերազանցի 50 տոկոսը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ