28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի. Asekose.am /ֆոտո, վիդեո/

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգականդեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդվիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի 22-23-ը:

Asekose.am-ը Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի, “Մարաղա և Մարգուշավան” վավերագրական գրքի, ականտեսների հետ ունեցածհանդիպումների և այլ հարցերի շուրջ զրուցել է  արձակագիր, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանի հետ:

Ինչպե՞ս ստեղծվեց  ”Մարաղա և Մարգուշավան” վավերագրական գիրքը գրելու գաղափարը:

-Գիրքը գրելու գաղափարը Մարգուշավանի բնակիչներից մեկինն է, ով էլ պատվիրեց, որ  գրեմ:  Նրա օգնությամբ գնացի  Ռուսաստան, հանդիպեցի ականատեսների մեծ մասին:  

Մարաղան և Մարգուշավանը հարևան գյուղեր են: Նրանցից մեկում մեկ օրում սպանվել  է  70,  մյուսում` 30 հոգի: Տեխնիկայով զինված ուժի դեմ դժվար էր պայքարել ու պահել Մարաղան: Համապատասխան զենք չկար, ուստի, ստիպված նահանջում են, խրամատներ են փորում ամեն մեկը իր բակում` ռմբակոծությունից փրկվելու համար:

Մի քանի ընտանիք տեղավորվում է այդ խրամատներում: Երբ հարձակվում են՝ կռիվ է լինում, չեն հասցնում բոլորին զգուշացնել, որ դուրս գան: Ժողովրդին գտնում ու դաժանորեն սպանում են: Այրում են ողջ- ողջ: Մի 50 հոգու էլ գերի են տանում ու այնտեղ տանջամահ անում:

Ոտքերից մեկը ծառին են կապել, մյուսը տրակտորով քաշել են, մյուսի մարմինը սղոցով մասնատել են: Թուրքը շատ դաժան բան է:

Իսկ, ինչո՞ւ է գիրքըմիայն ռուսերեն լեզվով:

-Պատվերն այդպես է եղել: Հայերեն գրել եմ, թարգմանվել է, իսկ հայերենով հրատարակելու համար գումար է անհրաժեշտ:

Վերջերս հրատարակված  «Սումգայիթյան օրագիր» վավերագրական գիրքն էլ միայն հայերեն է..

-Այժմ այն անգլերեն է թարգմանվում՝ աշխարհով մեկ տարածվելու համար:

 Ինչպե՞ս ծնվեց այս գիրքը:

 -Վախենում էի, որ Ղարաբաղյան դեպքերը կճնշվեն և աշխարհը չի իմանա: Շատ մտավորական ընկերների հետ կարևորեցինք հարցը բարձրացնելու խնդիրը, որ ժողովուրդը տեղյակ լինի: Սումգայիթցի փախստականներից տեղեկանալով, որ ապրիլին սկսվելու է ոճրագործների դատավարությունը, որոշեցի մինչ այդ Սումգայիթ մեկնել ու նկարահանել ջարդերի հետքերը: Դա ցանկացած նորմալ լրագրողի պարտականությունն է: Գիտեի նաև, որ որոշ ժամանակ անց Բաքվի իշխանություններն այնպես, ինչպես ժխտում էին 1915-1923թթ. Արևմտյան Հայաստանում և ողջ Թուրքիայում ու Հարավային Կովկասի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը, այնպես էլ ժխտելու են կատարվածը՝ ասելով, որ նման բան չի եղել, ոչ մի ջարդ չի եղել, հայերն են հորինել…:

Մեկ ամիս չէր հաջողվում հասնել այնտեղ:  Հետո իմացա, որ Սումգայիթի բնակիչները, որոնք հասցրել էին փախչել, վերադառնում էին իրենց կահ-կարասին տեղափոխելու համար: 3 թե 4 մեքենա էր:

Ես վարորդների կողքը նստում և գնում եմ: Կեսգիշերին հասնում եմ Սումգայիթ: Այնտեղ մի տան մեջ հայերը հավաքված էին: Բոլորը հրաժարվում էին ինձ ընդունել: Վախենում էին, որ, եթե իմանային, որ հայ է, լրագրող, եկել է նկարահանման, նորից մի կոտորած կսկեն: Եվ, մի տղա, ում ընտանիքը Հյուսիսային Կովկասում էր և եկել էր կահ-կարասին տեղափոխելու և տունը վաճառելու համար, երկար տատանվելուց հետո ասաց, որ կտանի իր տուն: Նրա օգնությամբ ես հանդիպեցի ականատեսներին: Մեծ մասի հետ էլ պայմանավորվում էի Երևանում հանդիպել:

Սումգայիթում բացի ականատեսների հետ զրույցներից քաղաքի տեսարաններ էի ուզում նկարել, զրուցել…

4-րդ օրը հանդիպեցի քաղաքի կուսակցական ղեկավարությանը: Քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը Նախիջևանից էր, ասաց, որ տեղյակ չէ կատարվածից ու խորհուրդ տվեց հանդիպել երկրորդ քարտուղարին: Մտա վերջինի մոտ՝ Բայրամովայի..

Ասացի, թե այս ի՞նչ եք արել, ամբողջ Ադրբեջանը խայտառակել եք, ինչո՞ւ նման բաներ թուլ տվեցիք: Նա, թե մենք չգիտեինք, այս ինչ խայտառակություն է, նրանք են կազմակերպել օվկիանոսից այն կողմ: Իբր թե ամերիկացիներն էին կազմակերպել:

Ինչպե՞ս էր հաջողվում աննկատ մնալ: Վտանգ չէի՞ք զգում:

-Եթե վախենայի՝ անմիջապես կբռնվեի: Ես չէի զգում: Օրինակ փողոցում քայլում էինք՝ ես հայերեն էի խոսում: Անընդհատ ուղեկիցս սաստում էր, որ չխոսեմ:Մի օր էլ տեսանք, որ հայերի՝ տները փոխանակելու մասին հայտարարությունները պատռում են ադրբեջանցիները: Զայրացա ու ռուսերենով ասացի, թե այս ի՞նչ եք անում: Ձեզ ո՞վ է թույլ տվել: Իրենք գիտեին, որ ոչ մի հայ չի համարձակվի կանգնել ու իրենց ինչ-որ բան ասել: Ընկերս կողքս կանգնած սփրթնել էր: Սրանք նայեցին, նայեցին, զարմացան ու հեռացան:

Կամ, երբ մտնում էինք խանութ և դուրս գալիս, ուղեկիցս՝ Սեյրանն ասում էր, որ վաճառողը կասկածանքով ինձ էր նայում, հետո պայուսակիս: Իսկ ես պայուսակը պատռել էի, անցք էի բացել ու քաղաքում նկարահանումներ էի անում:

Հարցազրույցը` Անի Կարապետյանի

Շարունակությունը` Asekose.am-ում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ