23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սովորի´ր քնի մեջ դաշնամուր նվագել

Քնի մեջ ծանոթ երգ կամ երաժշտություն լսելը կարող է օգնել մարդկանց դրանք արթուն ժամանակ լավ նվագել՝ ճիշտ նոտաներով: Մեղմ երաժշտությունը քնի ժամանակ ներխուժում է ուղեղ և ամրապնդում նվագելու ունակությունները: Այս մասին հաղորդում է sciencenews.org-ը՝ մեջբերելով Էվանսթոնի հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները:

Արդյունքները չեն խոսում այն մասին, որ քնի մեջ Բեթհովենի սոնատը լսելուց հետո, դաշնամուր նվագել չիմացող մարդը կարող է արթնանալ ու նվագել: Ըստ արդյունքների՝ քնի մեջ լսած երաժշտությունն ամրապնդում է եղած կարողությունը: Գիտնականները նշում են, որ քնի միջոցով հնարավոր է բարելավել նաև աթլետիկ հմտությունները և այլ տաղանդներ:

Հետազոտությունն իրականացվել է 16 կամավորների շրջանում: Մինչ քունը նրանց սովորեցրել են 2 դժվարըմբռնելի երաժշտություն: Երբ սենսորները գրանցել են, որ նրանք քնի որոշակի փուլում են, գիտնականները նրանց համար հնչեցրել են այդ երաժշտություները, դրական արդյունքներ են ստացվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ