23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճոխ խրախճանքներ մի քանի միլիոն դոլարանոց սրահներում`«զրո կոռուպցիա» նշանաբանով. Ժամանակ

Արդեն մի քանի օր է՝ սկսվել են ՊԵԿ էլիտար ստորաբաժանումների բանկետ-խրախճանքները:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ռեստորանային համալիրներ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ ստորաբաժանումների կոլեկտիվներին: Եթե ռեստորանային համալիրի սեփականատերը յուրային է, հաշիվը փակում է ՊԵԿ-ը, իսկ օտարները ստիպված են լինում հաճախորդներին սպասարկել սեփական գրպանից:

Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի եւս «վշտացնելու» է «Հավանա» համալիրին, իսկ երկարամյա հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Եգանյանի «Օջախը» դուրս կգա պլյուսով: Ուշագրավներից խոշոր հարկատուների վարչության բանկետն է լինելու: Այն կանցկացվի Ռոբերտ Նազարյանի եղբոր՝ ՊԵԿ պաշտոնյա Սարգիս Նազարյանի մի քանի միլիոն դոլար արժողության «Ռեյմա» համալիրում:

Բոլոր այս միջոցառումներն անցկացվում են մեկ միասնական` «Զրո կոռուպցիա» նշանաբանով»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ