15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Յուրի Ալավերդյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, 73 տարեկանում կյանքից հեռացավ անվանի մտավորական, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Դավթի Ալավեդրյանը։

 Յուրի Ալավերդյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտելով դպրոցը Յու. Ալավերդյանն ընդունվում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի “Ֆինանսներ եւ վարկ” բաժինը։

Հաջողությամբ ավարտելով ուսումը Յու. Ալավերդյանը մի շարք պատասխանատու պաշտոնների է անցնում` Հայաստանի ֆինանսների նախարարության համակարգում աշխտատելով որպես բյուջետային ավագ տեսուչ, ավագ տնտեսագետ, բաժնի պետ։ 

Ընտանեկան հանգամանքների բերումով Յու. Ալավերդյանը մի քանի տարի բնակվել է Ուզբեկստանում, այնտեղ զբաղեցնելով պետական եկամուտների վարչության պետի պաշտոնը։ Վերադառնալով Երեւան Յու. Ալավերդյանն աշխատանքի է անցնում ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության Ադոնցի անվան գիտահետազոտական ինստիտուտում` որպես առաջատար գիտաշխատող, միաժամանակ սովորելով ասպիրանտուրայում։ 1975 թվականին Յու. Ալավերդյանը ստանում է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Մտահոգ լինելով աճող սերնդի կրթման խնդրով Յու. Ալավերդյանը շուրջ երկու տասնամյակ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով ապագա տնտեսագետներին։ Յու. Ալավերդյանը հանդիսանում էր նաեւ Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանի հիմնադիրն ու ռեկտորը։ Յու. Ալավերդյանը մի շարք գիտական աշխատանքների եւ մենագրությունների հեղինակ է: 

Յուրի Ալավերդյանի վաղաժամ վախճանը ծանր կորուստ է ինչպես իր հարազատների, այնպես էլ իր ուսանողների, գործընկերների եւ ընկերների համար։ Այդ վառ անձնավորության պայծառ հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում։ 

Յուրի Ալավերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 10-ին ժամը` 18:00-ին, վերջին հրաժեշտը նույն վայրում ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին։ 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ