04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Շվեդ վիրաբույժները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքային ոսկրի մի մասը: Պատահարը տեղի է ունեցել Էվլե քաղաքի հիվանդանոցներից մեկում:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` վիրահատության ժամանակ բժիշկը հավելյալ ոսկորը հեռացնելու փոխարեն հեռացրել է 30-ամյա կնոջ կոնքային ոսկորի գլխիկը:

Նկատելով սխալը` վիրաբուժական բրիգադը փորձել է մետաղական սկավառակի և շունտի միջոցով ուղղել արածը, սակայն ապարդյուն, քանի որ հիվանդի օրգանիզմում սկսվել են ինֆեկցիոն բարդություններ: Դրությունից դուրս գալու համար բժիշկները պրոթեզավորել են կոնքաազդրային հոդը:

Բժշկական հաստատության ներկայացուցիչն ասել է, որ վիրաբույժի սխալը պայմանավորված է եղել նրանով, որ վերջինս հաշվի չի առել հիվանդի «անատոմիական առանձնահատկությունները»:

Բժշկի գործողությունները գնահատելու է առողջապահության շվեդական ազգային խորհուրդը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ