Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին. 168 ժամ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մերժում է տեսակետը, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին: ՛՛Հիմա գործընթացներն այնքան արագ են զարգանում ու ծավալվում, ու երևի այդ քաղաքագետները միջազգային գործընթացներին լավ չեն հետևում։ Այո, ՀՀ-ում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում։ Օրինակ Սլովակիայում 2 շաբաթ առաջ ընտրվեց նախագահ, հավաքեց 60% ձայն մի մարդ, ով 6-7 ամիս առաջ բնությանն անհայտ թռչուն էր։
Բայց համաշխարհային որոշ ուժեր այնպիսի վարպետությամբ զարգացրին նրա կերպարը, որ երկրի գործող վարչապետը, ով շատ հեղինակավոր թեկնածու էր, պարտվեց նախագահական ընտրություններում։ Այսինքն այնպիսի գործընթացներ են զարգանում միջազգային քաղաքական ասպարեզում, ու ես չեմ զարմանա, որ 2018-ին ներդրվի մի անձ, ով, ի զարմանս բոլորի, կհավաքի 60% և կդառնա նախագահ։ Էլ ուր մնաց, թե հիմա նշանակվող վարչապետը դառնա նախագահ՛՛,-”168 ժամ՛՛-ին ասել է նա: