17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերահսկիչ պալատը բացահայտումներ է արել ՊՆ-ի վերաբերյալ. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը դեռեւս 2012թ. ՊՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսել էր գնումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ քննադատելով չարաշահումները։ Պարզվում է, սակայն, որ Ս. Սարգսյանի խորհրդակցությունից հետո իրավիճակն ամենեւին էլ չի շտկվել։

Այս մասին գրում է ՛՛Ժողովուրդն՛՛ ու հավելում, որ Վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ փաստերի։ ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող։ Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից ավելի վճարվել է 172 մլն 877 հազար դրամ (շուրջ 420 հազար ԱՍՆ դոլար)։ ՊՆ-ն այդպես երրորդ անձից գնել է նաև շաքարավազ, աղ՝ արդյունքում միայն այդ ապրանքների դիմաց վճարելով ավելի քան 10 մլն դրամ ավելի գումար։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ