ԱԺ նախագահ, հնարավոր է, դառնա Գալուստ Սահակյանը. Հայկական ժամանակ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/galust_sahakyan_1397104820.jpg)
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանն, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը:
Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ թերթի թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, եւ հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. ՛՛Որեւէ մեկը ոչինչ չի կարող ասել…՛՛։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: