23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն քաղաքապետ, ավելի լավ է չպատասխանեիք ու գրեիք, որ ինձ չեք պատասխանում. Անի Սամսոնյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ավագանու արտահերթ նիստի ընթացքում հանդես եկավ ելույթով և նշեց, որ եկել է քաղաքապետին և ավագանու անդամներին շեղելու «տոնածառի հանդեսից»:

Նա խոստովանեց, որ երեք ամիսների ընթացքում ավագանու և քաղաքապետի աշխատանքներից սպասվող ակնկալիքներն ավելի մեծ են եղել, քան իրականում կա:

«Բնական է, որ ես երբևէ նման ֆանտազիաներ չեմ ունեցել, որ դուք կախարդական փայտիկով լուծելու եք բոլոր խնդիրները; Սակայն այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել»,- ասաց Անի Սամսոյանը:

Նա հայտարարեց, որ քաղաքապետին գրել է երկու նամակ և երկուսի դեպքում էլ ստացել է անհասկանալի պատասխաններ. «Պարոն քաղաքապետ, ավելի լավ է չպատասխանեիք ու գրեիք, որ ինձ չեք պատասխանում»,- դիմելով Հայկ Մարությանին՝ նշեց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետին ուղղված առաջին նամակում խնդրել էր հանդիպում քաղաքապետի, ԿԳ նախարարի և այն ուսուցիչների հետ, որոնք վիրավորված են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից:

«Այս հարցի հետ կապված խայտառակ է եղել քաղաքապետրանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ԿԳ փոխնախարարը և Հայկ Մարությանը, որովհետև քաղաքապետարանում ելույթ ունեցա և ասացի, որ քաղաքապետը պետք է հեռացնի այդ էթիկայից հեռու պաշտոնյային: Կոչով դիմել էի նաև «Իմ քայլը» դաշինքի անդամներին, որոնք քաղաքապետին երբևէ հարց չէին ուղղել, թե ինչու նա Աննա Ստեփանյանին չի հեռացնում աշխատանքից:

Բա ընտրություններից հետո ասում էիք՝ ոչինչ, որ ավագանիում ընդդիմությունը քիչ է, մենք կլինենք ընդդիմություն: Ո՞ւր մնաց ձեր պատասխանատվությունը»,- նշեց Անի Սամսոնյանը:

Նա նաև նկատեց, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ Հայկ Մարությանը, ով ստացել է հանրության 80 տոկոսի վստահությունը և հայտարարում էր, որ իր դեմ խաղ չկա, չի կարողանում հեռացնել Աննա Ստեփանյանին:
«Ինձ ասում են, որ քաղաքապետն այս հարցում շահ ունի, ասում եմ՝ ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել, պատասխանում են, թե միամիտ եմ: Դուք ասեք, պարոն քաղաքապետ, ի՞նչ պատասխանեմ այդ քաղաքացիներին: Մենք այսպե՞ս էինք պայմանավորվել աշխատել միասին, կարծում եմ՝ ոչ, այս հարցում ակնկալում էի սկզբունքայնություն»,- ընդգծեց Անի Սամսոնյանը:

Ըստ նրա, քաղաքապետին ուղղված երկրորդ նամակը «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքում բաժանված թռուցիկների քանակի վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին է եղել, որը կրկին անպատասխան է մնացել:

Անդրադառնալով «Սանիտեքին», Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց, թե ինչու են քաղաքացիները երեք ամիս տառապում այդ ընկերության ձեռքին, և կոչով դիմեց հանրությանը՝ հանդես գալ ֆլեշ մոբով, այն է՝ քաղաքապետի  գործնական ու անձնական սոցցանցի էջերին ուղարկել աղբի նկարներ, որպեսզի «քաղաքապետն արթնանա ու քնի աղբի նկարներով»:

Երևանի գլխավոր տոնածառի հետ կապված էլ՝ Անի Սամսոնյանը նշեց, որ այն մեծ շռայլություն է հանրության համար:

Ի պատասխան Անի Սամսոնյանի բարձրացրած հարցերի՝ Հայկ Մարությանը պատասխանեց, որ իր որոշումների վրա որևէ մեկը բացարձակապես չի կարող ազդել, միայն կարող է ազդել ժողովուրդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ