Սփյուռքը այլեւս Նիկոլին պետք չէ, Սփյուռքը կարող է հեռանալ. Իրավունք
Հայտնի դարձավ, որ Սփյուռքի նախարարությունն այլեւս չի լինելու: Ինչպես ասել է Նիկոլը` այդ գործառույթները անելու են այլ կառույցներ: Հավանաբար, Սփյուռքով «ձեռի հետ» կզբաղվի ԱԳՆ-ն, սակայն եթե անդրադառնանք նոր Հայաստանի ԱԳՆ-ի 7 ամիսների աշխատանքի, մեղմ ասած, տխուր հետեւանքներին, ապա պարզ է, որ Սփյուռքով առանձնապես զբաղվող չի լինի:
Ավելին, կարծես թե զբաղվելու ձեւը իմացողներ էլ չեն մնացել իշխանության մեջ, եւ այն հսկայական աշխատանքի ծավալը, որ կատարում էր Սփյուռքի նախարարությունը` իր գործի հմուտ գիտակ Հրանուշ Հակոբյանի ժամանակ պարզապես զրոյացվելու է:Մյուս կողմից` կարծես թե իրոք Սփյուռքը այլեւս Նիկոլին պետք չէ: Սփյուռքը Նիկոլի նարնջագույն հեղաշրջման ընթացքում կատարեց իր գործառույթը, ինչպես հիշում ենք, չմնաց սփյուռքահայ գաղութ, որտեղ իրենց պարտքը չէին համարում մի քացի տային Հայաստանի իշխանությանը, չհասկանալով այդ քացին տրվում է հենց Հայաստան պետությանը:
Այն ժամանակ ճոռում-ճոռում խոսքեր էին ասվում, որ Սփյուռքից տասնյակ-հազարավոր հայրենադարձներ են գալու Հայաստան, տասնայակ-միլիոնավոր դոլարների ներդրում, սակայն չեղավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը: Սփյուռքում կամաց-կամաց հասկացան, որ Հայաստանի սոցիալ-տնտեսության կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դրա փոխարեն կիսաանգրագետների ու բացարձակ անփորձների մի հսկայական բանակ մժեղի նման լցվել է իշխանության բոլոր մարմիններում, մակարդակներում եւ օղակներում:
Պարզ է, որ այդ մժեղների բանակը Հայաստանը տանում է կործանման, առավել պարզ է,որ օրեցօր փչացնելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Արցախում ու բանակում խառնաշփոթի մակարդակի իրադրություններով կտրուկ նվազել է Հայաստանի անվտանգության աստիճանը: Եվ ոչ մի սփյուռքահայ չի թողնի իր տաքուկ ամերիկաները եւ գա այսպիսի նոր Հայաստան: Ոչ էլ փող կտա: Հետեւապես , Սփյուռքը այլեւս Նիկոլին պետք չէ, քանի որ ոչինչ տալով, կարող է նաեւ նույն կերպ քացի տալ հենց Նիկոլի իշխանությանը, երբ այն վերջնականապես կխարխլի Հայաստանը: Հենց այդ պատճառով Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարել` Սփյուռքը արեց իր սեւ գործը, Սփյուռքը կարող է հեռանալ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: