06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարիա Զախարովայի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։

Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է, որի հետ հարաբերությունները միջկառավարական բնույթ են կրում։ Ըստ նրա, երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների, որևէ պայմանագրի կամ երևույթի մասին, նկատի ունի Հայաստան պետությանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ներքաղաքական դրությունը և ներքաղաքական դասավորությունը։ «Մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ նախօրեին  Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ  Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։  «Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։ Նա նշել էր, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ