23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոշոր գնում բյուջեի հաշվին (լուսանկարներ)

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։

ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։

Aysor.am-ին հայտնի է, որ ՔԱԳՎ պետին մինչ այս գնումը, սպասարկել է «Շկոդա» մակնիշի մեքենա։

Քաղավիացիայի գլխավոր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բայբուրտյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։

«Տիկին Ռևազյանին սպասարկող մեքենան պատկանել է կոմիտեի կառավարման ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը, ինչը խախտում է համարվում։ Այդ խնդիրը նախկինում արձանագրվել է ստուգող մարմիններից մեկի կողմից, հստակ չեմ հիշում՝ որ մարմնի։ Քանի որ կոմիտեի ղեկավարը մեքենա չի ունեցել, այդ պատճառով էլ գնումն իրականացվել է», – ասաց աշխատակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներով ընտրվել է այն ընկերությունը, որից էլ կատարվել է գնումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ