15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

”Մի քանի դրվագներում պարտավոր էի ավելի լավ գործել”.Մխիթարյան

Ինչպես հայտնել էինք, ”Բորուսիան” սեփական հարկի տակ հաղթեց ”Ռեալին”:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Մխիթարյանն ասել է.

”Շատ լավ սկսեցինք հանդիպումը: Ուժեղ ճնշում գործադրեցինք մրցակցի պաշտպանական դիրքերի վրա եւ արդյունքում կարողացանք հենց առաջին խաղակեսում աչքի ընկնել երկու անգամ: Բավական պահեր ունեինք նաեւ ընդմիջումից հետո, սակայն բախտը մեզ չժպտաց: Կարծում եմ, որ մենք հրաշալի խաղացինք եւ արժանի էինք կիսաեզրափակչում հայտնվելուն:

Ցույց տվեցինք, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Բայց, ցավոք, չկարողացանք անցնել հաջորդ փուլ: Միգուցե չէր բավականացնում համարձակությունը: Եթե կարողանայի խփել երրորդ գնդակը, ապա խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ: Սակայն ամբողջ թիմին ինչ-որ բան չէր բավականացնում: Մի քանի դրվագներում ինքս պարտավոր էի ավելի լավ գործել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ