23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար. Մխիթար Հայրապետյան

Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է:

Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու Սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ պատգամավորներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Իսկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կգլխավորի «Իմ քայլը» խմբակցությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ