23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավոր է՝ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն իմ պատասխաններից. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին

Այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին:

«Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, անկեղծ ասած, չգիտեմ», – ասաց նա:

 

Նա ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո իրեն լրագրողների կողմից բազմիցս հարցեր են ուղղվել, թե ինչ է այնտեղ քննարկվել, մինչդեռ ինքը կոռեկտ չի համարել բարձրաձայնել փակ դռների հետևում տեղի ունեցած խոսակցությունը.

«Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, և բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին», – ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Լուկաշենկոյի այն արձագանքին, թե ինո՞ւ Փաշինյանը ՌԴ նախագահի առաջ չի դնում Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասաց.

«ՌԴ նախագահի հետ մեր շփումներում հարցը բարձրացվել է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ