23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարո՛ն Փաշինյան, գանք քո դուռը մի երկու ժամ նստենք, ջուր կրենք, պատ շարենք, ի՞նչ անենք. Արթուր Աթոյան

«Պետական կառույցները համագործակցում են այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց համար բարդություններ, գլխացավանք  չեն առաջացնում: Սա իրավունքի, հավասարության խախտում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց  Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն հ/կ  նախագահ Արթուր Աթոյանը:

Ըստ Ա. Աթոյանի՝ ամենուր խախտվում են սպառողի իրավունքները:

«Ես հանկարծ հայտնաբերեցի, որ մեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իրավունքն էլ է խախտվել: Էդ մարդուն էլ մենք պետք է պաշտպանենք: Հիմա իր իրավունքն էլ են խախտում: Սեպտեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ մարդը ցուցումներ, հանձնարարականներ  տվեց. մինչև այսօր ո՞րն է կատարվել: Ոչ մեկը: Իսկ մենք պետք է պահանջենք: Պետք է ահազանգենք, թակենք Փաշինյանի դուռը, հարցնենք, թե՝ մենք ի՞նչ անենք քեզ օգնելու համար, պարո՛ն վարչապետ: Գանք քո դուռը մի երկու ժամ նստենք, ջուր կրենք, պատ շարենք, ի՞նչ անենք»:

Հարցին՝ արդյո՞ք իրենք դիմել են կառավարությանը՝ համագործակցելու համար, Աթոյանը պատասխանեց.

«Կառավարությանը կից Ջրի ազգային խորհուրդ գոյություն ունի: Այստեղ թևները ծալած նստում ու նայում են, թե  ո՞ւմ բարևը, քայլվածքն իրենց դուր կգա, ո՞ւմ տան, ո՞ւմ չտան: Ես առաջարկել եմ, որ հ/կ-ների ներկայացուցիչների էլ ընդգրկեն այս կառույցում, որ մարդիկ գնան ու տեսնեն, թե իրենք ի՞նչ են անում, ի՞նչ են քննարկում ընդհանրապես: Երրորդ ամիսն է՝ ոչ մի պատասխան չեմ ստացել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ