02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոխմախի Մհերը՝ հանուն Ալենի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Ալեն ջան, եթե սա սխալ է, հերքիր, եթե ճիշտ է, բացատրիր, թե ինչու է հայտնի գողականը քեզ աջակցել… Սրա մասին Էրեբունիում շատերն են խոսում»:  

Նկատենք, որ այս մասին գրում է նաեւ մամուլը: Մասնավորապես «Ժամանակը» գրում է.

«Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության տարբեր թեկնածուների:

Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, աջակցել է Ալեն Սիմոնյանին: Սեդրակյանը և Սիմոնյանի այլ աջակիցներ խնդիր են դրած եղել ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն ստանա ամենաշատ ձայները և կարողանա հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին, բայց տապալվել են»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ