08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պահանջում են զգոն լինել արտահայտություններում

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ համդիպման ժամանակ իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանը հորդորեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին արտահայտություններում ավելի զգույշ լինել:

“Ես ուզում եմ անդրադառնալ Հրանտ Եղիազարյանի շաբաթ օրը արած հայտարարությանը, որ եթե քաղաքացիներ ուզում են օգտվել տրանսպորտային միջոցներից՝ թող վճարեն 200-250 դրամ, եթե չունեն թող ոտքով ման գան: Հասարակական տրանսպորտից օգտվում է, մեր ժողովրդի աղքատ և միջին խավը, ես պահանջում եմ, որ նրան զրկեն այդ ՀԿ-ը ղեկավարելու իրավունքից և ենթարկեն բարոյական պատասխանատվության”,-ասաց Անի Կաղինյանը:

Կաղինյանը նկատեց, որ ճշմարտությունը կայանում է նրանում, որ գծատերերի մի մասը պաշտոնյաներ են:

Իսկ տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը շարունակելով Կաղինյանի միտքը հավելեց.”Եթե քաղաքապետարանը ասել է միկրոավտոբուսներով 200 դրամ է,իսկ ավտոբուսներով 250 ուրեմն քաղաքապետարանի աշխատակիցները պետք է քրեկան պատասխանատվության ենթարկվեն, որովհետև նրանք երևի համապատասխան մասնագետներին փող են տվել, որ նրանք թիվ նկարեն”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ