01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Մխիթարյանն իսկապես հրաշալի խաղաց”. Կլոպ

”Բորուսիան” երեկ հաղթեց իսպանական ”Ռեալին”, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բաց թողեց դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո գովել է իր թիմի կիսապաշտպանին:

”Նրա կատարմամբ հիանալի խաղ ստացվեց: Իսկապես հիանալի: Նա ուներ 2 հնարավորություն, բայց դրա հետ միասին այնպիսի իրավիճակում հայտնվեց, որը զգացել է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Հիանալի կլիներ գնահատել խաղը ամբողջությամբ, այլ ոչ թե այդ 2 բաց թողած հնարավորություններով: Այսօր մենք այլ հնարավորություններ էլ ունեինք եւ 5 հնարավորություն առաջին խաղում: Համեայնդեպս, դուրս մնալ մրցաշարից միլիոնավոր գոլային հնարավորություններից հետո, դա լավագույնն էր, որ կարող էր լինել”,-ասել է Կլոպը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ