19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տիգրան Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 157 կգ արդյունք, ինչը առաջին արդյունքն էր եւ փոքր ոսկի բերեց մեր մարզիկին, իսկ հրում վարժությունում` 185 կգ: Երկամարտում 342 կգ արդյունքով նա 4-րդն է:

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած Ռազմիկ Հունանյանը ցույց տվեց 152+192, 344 կգ արդյունք եւ դարձավ 4-րդը: Հետաքրքրական է, որ Հունանյանի մոտեցումներից մեկի ժամանակ ձողի վրայի քաշը սահմանվածից շատ էր դրված, ինչը ազդեցություն թողեց նրա ելույթի վրա:

Նշենք, որ B խմբում Առաքելը Միրզոյանը երկամարտի 322 կգ արդյունքով գրավել էր 1-ին տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում այդ ցուցանիշը 10-րդն էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ