15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

100-ամյա Վահանուշ տատին շնորհավորեց Սյունիքի մարզպետը

    Երեկ ապրիլի 7-ին Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել էին նշելու մեկ դար ապրած Վահանուշ Մարտիրոսյանի ծննդյան օրը:

  100-ամյա Վահանուշ տատը առողջությունից չի բողոքում, մի քիչ լավ չի լսում ու  ոտքերն են մի քիչ էլ ցավում: Հիշողությունից չի բողոքում, մանրամասն հիշում է անցած-գնացած օրերը:  Աշխատել է, տանը նստած չի եղել:

   Առաջին ամուսնուց երեխա չի ունեցել, երկրորդ  ամուսնու 7 երեխաներին է պահել, մեծացրել, իսկ միակ որդուն ունեցել է 45 տարեկանում:

   Բացի հարազատներից, նրան շնորհավորեցին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

  Ի դեպ, մարզպետը ձեւավորել է գեղեցիկ մի ավանդույթ. մեկ դար ապրած մարզի բնակիչներին 100 հազար դրամ դրամական պարգեւ է տալիս: Այս անգամ էլ Վահանուշ մայրիկի անձնագրային տվյալներով “Լեռնահայաստան” հիմանդրամը փոխանցեց նվերը:

  “Հա, պիտի մամային տանենք բանկ, որ գումարը ստանա”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց որդին՝ Էդիկ Մարտիրոսյանը:

   Ավելացնենք, որ որդու փոխանցմամբ Կապանի քաղաքապետն էլ 50 հազար դրամական պարգեւ է տրամադրել 100-ամյա բնակչուհուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ