02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղամարդիկ ավելի արագ են նվազեցնում քաշը, եթե մարզվում են առանց կանանց

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր մարզվում են կանանց բացակայության պայմաններում, երկու անգամ ավելի շատ քաշ են կորցնում, քան երբ մարզվում են կանանց հետ:

Daily Mail-ը գրում է, որ երբ միջավայրում միայն տղամարդիկ են, նրանք այլևս չեն զգում հաջողակ մարդու տպավորություն թողնելու և անհարմար վիճակների մեջ չընկնելու սթրեսը և առավել շատ են մարզվում:

Հենց դա է պատճառ դառնում, որ տղամարդկանց ներկայությամբ սեփական քաշը նվազեցնել հնարավոր է կրկնակի անգամ ավելի արագ:

Հետազոտությունն իրականացրել է Leeds Metropolitan համալսարանի հետազոտողների թիմը։ Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Սթիվեն Ռոբերտսոնն ասում է, որ նաև կարևոր գործոն է հանդիսանում ընկերության և թիմի անդամ լինելու զգացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ