03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթոյանը։

 «Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են առանձնազրույցի արդյունքում»,- ասաց նա։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց.

 «Այս պահին չեմ կարող դրանք բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում և ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Քննարկման, կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ»։

 Թաթոյանն ասաց նաև, թե մարդու իրավունքների պաշտպանի համար որևէ նշանակություն չունի այն հանցանքը, որի մեջ մարդը մեղադրվում է կամ այն հասարակական ընկալումները, որ կան այդ մարդու հետ կապված։

 «Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը։ Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա միշտ է եղել այդպես և այդպես են արել մարդու իրավունքների բոլոր պաշտպանները», – նկատեց Արման Թաթոյանը։

 Պաշտպանն ասաց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ