01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը գործունյա է, բայց…

”ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործունյա է, իր հատկանիշներով գուցե շատ ավելի առաջ, բայց ի՞նչ է նա փոխելու: Ինքն ունի՞ ծրագրեր, որոնք ՀՀԿ-ում չեն ներկայացվել մինչև հիմա, եթե նա ծրագրեր ուներ, չէր ներկայացնում ՀՀԿ-ի ներսում, ապա սպասում է վարչապետ դառնար, որ նոր   փոփոխություններ աներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով լուրերին, որ նոր վարչապետ կարող է դառնալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն Իսագուլյանը շեշտեց, որ եթե նոր վարչապետի աշխատելաոճը չփոխվի, ապա բարեփոխումների մասին պետք է մոռանալ:  ”Անձերի փոփոխությամբ իշխանությունը ժամանակ է շահում` Հայաստանում իրավիճակը լիցքաթափելու համար, որպեսզի չորս ոչ իշխանական ուժերի միասնությունը քանդի”,-նշեց նա ու հավելեց, որ եթե նոր վարչապետն ընդդիմությունից լինի, ապա լուրջ մրցակցություն կառաջանա, և երկիրն էլ կզարգանա:

Ըստ նրա` եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականը ձևական քայլ չէ, մեկ անձի փոփոխություն մյուսով,  ապա նախագահ Սերժ Սարգսյանը պետք է քննարկի նաև քառյակից միասնական թեկնածու ընտրելու և նրան վարչապետ նշանակելու տարբերակը` նրան հնարավորություն տալով ներկայացնել ու իրականացնել նրանց մշակած ծրագիը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ