25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միությունում լճացում է, թարմություն է պետք. նկարիչներն ահազանգում են /տեսանյութ/

Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ:

Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող են նոր ուժ, թարմություն բերել միություն, նորամուծություններ:

Ավետիսյանն ասաց, որ Նկարիչների միությունում կյանքի աշխուժացում է անհրաժեշտ: Նա նշեց` այսօր էլ միությունում լինում են ցուցահանդեսներ, որոնց հիմնականում մասնակցում են նույն մարդիկ, լճացում է, կան մարդիկ, ովքեր դրսում իրենց ուժերով կարողանում են ցուցադրություններ կազմակերպել, բայց ինչի համար է Նկարիչների միությունը:

Բանախոսը նշեց, որ խոհանոցային շատ հարցեր էլ կան, որոնց մասին չցանկացավ խոսել:

«Ինչո՞ւ ջահելները չաշխատեն, հիմա ասում են` ջահելը ի՞նչ կարող է անի, ջահելը շատ ավելի բան կարող է անել: 36 նկարչի 100 աշխատանք է ցուցադրվում, կարող էր հարյուրինը ցուցադրվել, կա հատուկ անձնակազմ, որը միշտ ինքն է ընտրում ցուցադրվելիք նկարները, դրսում էլ մեզ ասում են` դուք ուրիշ նկարիչ չունե՞ք: Կարծում եմ, որ փոփոխություններն անհրաժեշտ են»,- ասաց նա:

Ավետիսյանը կարծում է, որ համագումարի ժամանակ պետք է քննարկվի նաև նկարիչներին տիտղոսներ տալու հարցը, այդ շերտավորումը պետք է դուրս գա:

Նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ Գևորգ Ջորջ Քասաբյանը նշեց, որ միությանը ծանոթ է 2000-ականներից, երբ Կանադայից ժամանեց Հայաստան, ծանոթ է միության գործունեությանը, տնօրենին, մոտ քսան տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի տեսել:

«Այո՛, ցուցահանդեսներ կան գրեթե ամեն շաբաթ, բայց դրանց ներկայացնելու կամ մոտենալու ձևը մոնոտոն է, միանման, մեկ լարի վրա է, մեկ լար ունեցող ջութակի նույն նոտան, երբ նվագում ես, լսողը ձանձրանում է: Մենք լավ արվեստագետներ ունենք այստեղ, որոնք անգամ ՀՆՄ անդամ էլ չեն, որովհետև չեն ցանկանում վերցնել այդ տիտղոսը: Լճացած ջուրը հոտում է, շարժուն ջուրն է, որ առողջ է, շարժուն մարդն է, որ առողջ է, եթե ժամանակին համընթաց չի շարժվում, արդեն հետամնաց մարդ է»,- ասաց նա:

Քասաբյանը կարևորեց նաև, որ ՀՆՄ անդամներից յուրաքանչյուրի իրավունքները պաշտպանված լինեն, ինչը վերջին քսան տարիներին չի եղել: Նրա կարծիքով` մեծ փոփոխություններ պիտի լինեն թե՛ միության կազմի մեջ, թե՛ մտածելակերպում, թե՛ ղեկավարման համակարգում, որպեսզի ապագա սերնդին պատմեն նաև ժամանակակից գեղանկարչության պատմության մասին: Քասաբյանի խոսքերով` միությունում առողջ մտքեր են պետք, վերջին քսան տարիներին նույն անհատն է ղեկավարում, նա է մտքերը տալիս, քննարկումներ չեն լինում երբեք:

Բանախոսները նշեցին, որ միության ղեկավարի պաշտոնին առաջադրված թեկնածուներ կան, այդ թվում նաև ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, որը 1998-ից պաշտոնավարում է իբրև միության նախագահ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ