”Պայմանագրիս վերաբերյալ կխոսենք մրցաշրջանից հետո”.Բերեզովսկի
Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում ”Դինամոն” սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց ”Անժիի”: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չմասնակցեց այդ խաղին, սակայն Sport Express-ի հետ զրույցում խոսել է հանդիպման մասին:
-Ի՞նչ ասաց Պետրեսկուն հանդերձարանում:
-Ոչինչ: Նա այն մարզիչներից չէ, ովքեր տաք հետքերով քննարկումներ են կազմակերպում: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ կլսենք մարզաբազայում:
-Դինամոյում հիանալի ֆուտբոլիստներ են հավաքված: Ձեր կարծիքով, ի՞նչը չի բավականացնում:
-Ցանկացած ֆուտբոլիստի` նաև բարձրակարգ խաղացողներին, ժամանակ է հարկավոր լավ խաղ ցուցադրելու համար: Իսկ Դինամոյում սահմանափակումներ են: Դժվար է կառավարել մի թիմ, որում 11 տեղի համար ցանկացողները 3 անգամ շատ են:
-Ձեր պայմանագիրն ամռա՞նն է ավարտվում:
-Այո, ակումբի ղեկավարության հետ ապագայիս վերաբերյալ կոնկրետ խոսակցություններ դեռ չեն եղել: Մրցաշրջանի կավարտվի, այդ ժամանակ էլ ամեն ինչ կքննարկենք:
-Դինամոն արդեն դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից: Այժմ չեմպիոնության հավակնորդներից ո՞ւմ եք համակրում:
-Եթե ընտրենք ավագույն եռյակից, ապա Զենիթին: Ամեն դեպքում, ինձ համար օտար թիմ չէ: