10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծեծել են սիրիահայերի՞ն. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ըստ ականատեսների, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ Շուկայի” դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք։

Ըստ ականատեսների, տուժողները եղել են սիրիահայեր։ Վիճաբանությանը միջամտել են մի խումբ  ոստիկաններ, եւ, ըստ ականատեսների, դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել։

Ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն, հայտնեցին, թե նշված վայրից եւ նշված ժամի սահմաններում ոստիկանությունը որեւէ ահազանգ չի ստացել։

Ամբողջ խնդիրն այն է, որ քաշքշոցը տեղի է ունեցել “Փակ շուկայի” մուտքի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանման դաշտում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ