21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ է տանելու Տիգրան Սարգսյանը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակի”, Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացմանը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում,  ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն:

Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից:

Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ “տանելու” է իր տնտեսական  “գիգանտներին”՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, ինչպես նաեւ բազմաթիվ  դեղնակտուց փոխնախարարների, օգնականների ու խորհրդականների: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ