03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

6–ամյա երեխան դանակով հարձակվել է դպրոցի տնօրենի վրա

ԱՄՆ-ում Ինդիանա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 6–ամյա երեխայի, ով սպառնացել էր սպանել դպրոցի տնօրենին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Երեխան սկանդալ է սարքել դպրոցում, իսկ ուսուցիչները չեն կարողացել հանգստացնել նրան: Այն բանից հետո, երբ երեխան մի քանի անգամ հարվածել և կծել է դպրոցի տնօրենին, ապա սպառնացել է սպանել նրան, ուսուցիչները ոստիկանություն են կանչել: Երեխային տարել են տեղամաս, որտեղ նրան սպառնալիքների և ծեծի մեղադրանք է ներկայացվել:

Դպրոցի ղեկավարությունը հույս ունի, որ պատահարը կստիպի երեխայի ծնողներին ավելի լուրջ վերաբերվել նրա դաստիարակությանը և դիմել մանկական հոգեբանի:

Սա առաջին դեպքը չէ ԱՄՆ-ում, երբ երեխաները հիստերիա են բարձրացնում և ծեծում են մեծահասակներին: Մի քանի օր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր 6–ամյա մի աղջնակի, ով ծեծել էր մի քանի համադասարանցիների և ուսուցչին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ