23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, ապա ՀՀԿ-ն 5 տոկոսի շեմը կհաղթահարեր. Արա Պապյան

«Այն, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքելու էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ սպասելի էր։ Հիմնական անսպասելի պահը կարող էր կապված լինել երկրորդ, երրորդ, գուցե չորրորդ տեղերի համար, եթե անցներ, ինչը տեղի չունեցավ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի մեծ փորձառություն, ենթակառուցվածքներ ամբողջ Հայաստանում, մասնավորապես՝ Կոտայքի մարզում, և հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, հնարավորություններ տվեցին, որպեսզի ԲՀԿ-ն երկրորդ ուժի տեսքով ներկա լինի խորհրդարանում։

Ըստ նրա, խորհրդարանում երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտնվելը նույնպես սպասելի էր, սակայն երրորդ տեղում կարող էին այլ ուժեր ևս լինել, օրինակ՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։

«Երբ դիտարկում ենք բոլոր կուսակցություններին, ցավոք, քչերը կան, որ ունեն որշակի գաղափարախոսություն, գաղափարախոսություն ունեցողներից մեկը «Սասնա ծռեր» կուսակցությունն է։ Ինձ համար ամենամեծ անակնկալը Հանրապետական կուսակցություն էր, որը հավաքեց ձայների գրեթե 5 տոկոսը, այսինքն, եթե մի քանի տոկոս ավելի հավաքեր, ապա կհայտնվեր խորհրդարանում։ Եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, ապա նա այդ 5 տոկոսի շեմը կհաղթահարեր։

Չանցավ, և դրա շուրջ մի տեսակ ուրախություն կա, կարծում եմ՝ մենք ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք և ուրախանանք ոչ թե՝ խորհրդարան չանցած ուժերի համար, այլ՝ թե ովքեր անցան»,- ասաց Արա Պապյանը։
Քաղաքագետի կարծիքով՝  ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չեն կարող համարվել  ընդդիմություն, թեև դե յուրե կլինեն ընդդիմություն, դե ֆակտո՝ հնարավոր չէ։

«ԲՀԿ-ն չի կարող, քանի որ այն, ի վերջո, սերտորեն բիզնես աշխարհի հետ կապված կառույց է, և ճնշումները նրա վրա հեշտ է, մյուս կողմից էլ՝ բիզնես աշխարհը թույլ չի տալիս լինել քաղաքական։ Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ածանցվում է և ածանցվել է «Ելքից», որը գրեթե նույնական է «Իմ քայլը» դաշինքի հետ, ուղղակի բաժանվել են։ Այս առումով շատ վատ է, որ չկա որևէ կոշտ ընդդիմություն: Հուսանք,  «Իմ քայլը» դաշինքի ներսում շատ արագ կձևավորվեն խմբեր, որոնք կստանձնեն, եթե ոչ՝ ընդդիմության, գոնե քննադատական հայացքներ ունեցող մարդկանց դերը»,- շեշտեց Արա Պապյանը։

Նրա բնորոշմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի» ներսում կան նման հայացքներ ունեցող անձինք, որոնք հայտարարում են, որ սեփական սկզբունքները երբեք չեն ստորադասի դաշինքի շահերին. «Բայց ես բավականին բան եմ տեսել՝ ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի փչացում, իմ ազնվագույն ընկերների փչացում, որոնք իշխանության և փողի զոհ գնացին։ Առայժմ ենթադրություններ չանենք և սպասենք, թե առաջիկայում ինչ կլինի»,- եզրափակեց Արա Պապյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ